Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգում ենք ժողովրդի մեծամասնության ընտրությունը. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Հունիս 23,2021 20:25

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բարձր է գնահատում քաղաքացիների կողմից ստացած յուրաքանչյուր քվեն և հավաստիացնում, որ մեզ տրված վստահությունը պարտավորեցնող է, և այն ծառայելու է Հայաստանի զարգացմանը, հզորացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը։

Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես բռնությունը, ատելությունը, անկայունությունը մերժող քաղաքական ուժ, ամուր կանգնած ենք պետականության և ինքնիշխանության համար ընթացող պայքարի դիրքերում, փորձում ենք հանրային օրակարգ ներմուծել նոր քաղաքական մշակույթ՝ առողջ քննադատությամբ և կառուցողական բանավեճերով:

Միաժամանակ, հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ քարոզարշավը դարձավ մեծ ռեսուրսների պայքար, ուղեկցվեց ատելության քարոզով, անընդունելի բառապաշարով և, այս ամենն ազդեց ընտրողների բարոյահոգեբանական վիճակի վրա։

Այդուհանդերձ, հարգում ենք ժողովրդի մեծամասնության ընտրությունը և հույս հայտնում, որ այս ընտրություններով նոյեմբերի 9-ից սկիզբ առած քաղաքական ճգնաժամը ի վերջո կհանգուցալուծվի, կձևավորվի համերաշխության մթնոլորտ և կայունություն, որն էլ անվտանգության սպառնալիքները հաղթարելու հիմք կդառնա:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը իր ընդդիմադիր գործունեությամբ շարունակելու է իր առջև դրած խնդիրների կատարումն ու կուսակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական գործունեությունը, վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման և հզոր պետականության կերտման գործում, պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բարեփոխումների անցկացմանը, բաց է համագործակցության համար բոլոր առողջ քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930