Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
«Ուզում եմ շնորհավորանքներս հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ վերընտրվելու կապակցությամբ: Ընտրությունների անկախ դիտորդները նշում են, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, ինչը հանդիսանում է ժողովրդավարական գործընթացներին Հայաստանի նվիրվածության ևս մեկ կարևոր ապացույց: Ես անհամբերությամբ սպասում եմ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը և աշխատելու Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ ՝ հարևանների կողմից ագրեսիվ գործողությունների պայմաններում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ