Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր կառավարությունը կսկսի համակարգային վեթինգ»․ Արդարադատության նախարար

Հունիս 23,2021 19:50

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր Գյումրիում  ասաց, որ նոր կառավարությունը համակարգային վեթինգ կիրականացնի։

«Մենք վեթինգ արել ենք, արել ենք այն վեթինգը, որը որ թույլ էր տալիս անել ՀՀ Սահմանադրությունը և ավելի համակարգային վեթինգ նախընտրական ծրագրով նախատեսված է, կարծում եմ առաջիկայում այդ աշխատանքները նոր ձևավորած կառավարությունը կկատարի։ Դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, մեր նախընտրական ծրագրում գրված է՝  կոնկրետ ինչ ուղղություններով, և միանշանակ է, որ համակարգային վեթինգ Հայաստանի Հանրապետությունում լինելու է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման մասին էլ ասաց, որ շուրջ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովմանը։

«Այսինքն, երբ որ արգելանք է դրվում գույքի վրա, իմ տեղեկություններով, բավական մեծ չափի գույքերի մասին է խոսքը գնում։ Հիմա այդ գործիքը, այո, միանշանակ, այն գործիքներից է, որը մենք անցած տարիների ընթացքում ներդրել ենք։ Ձևավորել ենք ստորաբաժանում, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել, չենք փորձել  ուղղակի գույքն ամեն գնով վերադարձնել, այլ փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջական արդյունքում որևէ կասկած չհարուցի, որ  մենք չենք միջամտում սեփականության իրավունքին, այլ պետական բյուջե  է վերադառնում այն, որը որ պետք է լիներ պետական բյուջեինը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930