Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Նախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներ: Հատուկ շեշտադրություն է արվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությանն և տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացման վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ