Այսօր Գյումրիում լրագրողները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանից հետաքրքվեցին, թե ո՞ր փուլում է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
Նախարարն ասաց․ «Ես առիթ եմ ունեցել ասելու, որ ռազմարդյունաբերության թեմայով հանրային խոսակցություններից զերծ պիտի մնամ և պետք է գործով զբաղվենք։ Բայց ես պիտի արձագանքեմ, որ մեր ոլորտում կան նախկինից գործող և նոր ներգրավված բավականին լուրջ նախաձեռություններ և կազմակերպություններ, և մենք մեր երկրում արդեն իրավիճակ ենք փոխում այդ տեսանկյունից։ Երբ որ կգա հանրային ներկայացնելու ժամանակը, մենք կներկայացնենք, բայց գոնե կարող եք համոզված լինել, որ ռազմարդյունաբերության ոլորտն այսօր աշխատում է օր ու գիշեր՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար»։
Հայկ Չոբանյանը նշեց, որ Գյումրիում հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացումը ևս բարձր տեխնոլոգիական ձեռքբերում է, երկարաժամկետ թվայնացման գործընթացի արդյունքն է, որտեղ մեծ դերակատարում են ունեցել հենց ոլորտի մեծ ընկերությունները և մասնագետները։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ