Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախկին պաշտոնատար անձանց պատկանող ապօրինի գույքի բռնագանձումը բավական մեծ թափով առաջ է գնում»․ Տիգրան Ավինյան

Հունիս 23,2021 18:55

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Գյումրիում  լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կան դատական պրոցեսներ՝  ապօրինի գույքի բռնագանձման  վերաբերյալ։ Կան արդեն բռնագանձման ենթակա մի շարք գույքեր, որոնք պատկանում են նախկին պաշտոնատար անձանց։

«Սա պրոցես է, որ կարծում եմ բավականին մեծ թափով առաջ է գնում, նմանատիպ  խոշոր նախագծերը և նախաձեռնությունները, որոնք ենթադրում են բոլոր համակարգերում՝ դատական համակարգում որոշակի փոփոխություններ, խորքային օրենքների փոփոխություններ, Սահմանադրության հետ հարցեր ժամանակ տանում են։ Բայց արդեն եկել է ժամանակը, որը պիտի ի ցույց դրվի  ընդունված օրենքների գործելու հնարավորությունը»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նիկոլ Փաշինյանը վերջին հանրահավաքի ժամանակ առաջարկել էր՝ ինքնակամ հանձնել ապօրինի գույքը։

Լրագրողներից մեկի հարցին՝ կա՞ արդյոք ինքնակամ հանձնող, Տիգրան Ավինյանն ասաց, որ  այդ մասով տվյալ չունի, դեռ որոշակի ժամանակ պիտի անցնի։

«Նույնիսկ նախկինում առանց ապօրինի գույքի հետ կապված օրենքների՝ ունեցել ենք նման նախադեպեր, օրինակ՝ Ծաղկաձորում «Գոլդեն փելես» հյուրանոցը և նման այլ նախաձեռնություններ եղել են նախկին պաշտոնյաների կողմից։

Կարող եմ արձանագրել, որ դա բավականին դրական պրոցես է․ դատավարական պրոցեսների մեջ կարիք չի լինում մտնելու»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930