Հունիսի 23-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Կողմերը քննարկել են մի շարք թեմաներ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաջադրանքների լուծման վերաբերյալ: Կողմերն ընդգծել են Եռակողմ աշխատանքային խմբի մեծ ներդրումը տարածաշրջանի հետպատերազմական զարգացման գործում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ