Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեմատիկայից «կտրվել» է դիմորդների 22,5 %-ը

Հունիս 23,2021 17:38

Հայտնի են մաթեմատիկա առարկայի միասնական քննության արդյունքները՝ ըստ ԳԹԿ-ի նախնական վերլուծության: Ինչպես Aravot.am-ին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, հայտագրվածների թիվը 5186 է, քննությանը մասնակցել է 5027 հոգի:

Մաթեմատիկայի միջին միավորը 10,47 է, ի տարբերություն 2020 թվականի 10,9-ի: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 1129 է, ինչը կազմում է մասնակիցների 22,5%-ը: Իսկ 2020թ մաթեմատիկայից «կտրվել» է 21,8 %-ը: Այս տարի 18-20 միավոր է ստացել մաթեմատիկա առարկայի քննության մասնակիցների 4,9 %-ը կամ 246 մասնակից, մասնավորապես 20 միավոր է ստացել 24 դիմորդ, 19-19,75 միավոր` 114 դիմորդ: 2020-ին 18-20 միավորներ ստացածները կազմել են 5,7%:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930