Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործությունը և քաղաքական այլ հայացքները չպետք է միախառնենք»․ Տիգրան Ավինյան

Հունիս 23,2021 17:28

Այսօր Գյումրիում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, խոսելով հանդուրժողական մթնոլորտի վերականգման մասին, ասաց․

«Հույս ունեմ, որ բոլոր քաղաքական ուժերը կլինեն կառուցողական այս առումով։ Այնուամենայնիվ պիտի ֆիքսենք, որ հանցագործությունները չեն ներվելու, սա չի նշանակում հանդուրժողականություն հանցագործների նկատմամբ, սա նշանակում է հանդուրժողականություն այլ քաղաքական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ։

Այստեղ կարևոր տարանջատում կա․ հանցագործությունը և քաղաքական հայացքները չպետք է միախառնվեն և հանցագործության համար պոտենցիալ պատիժ կրող անձը չպետք է մեկնաբանի որպես քաղաքական հետապնդում։ Հասարակությունը կարծում եմ շատ ադեկվատ է գնահատում, հանցագործությունը հանցագործություն է, դրա համար հանցագործը պիտի պատիժ կրի։

Բայց ինչ վերաբերում է քաղաքական այլ հայացքներ ունեցողներին, ես համոզված եմ, որ մեր քաղաքական ուժը միանշանակ պատրաստ է ձեռք մեկնել բոլոր ուժերին՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական։

Գիտեք շատ հանդիպումներ են տեղի ունեցել վարչապետի և արտախորհրդարանական ուժերի միջև, ես կարող եմ շատ դրական գնահատել այդ պրոցեսը․ և միանշանակ դա խոսում է հանդուրժողականության վերականգման մթնոլորտի մասին։ Այդ հնարավորությունը չպետք է բաց թողնենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930