Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայերի համար հիմնված Պարտիզակի բարձրագույն վարժարանի զգալի մասն ավերվել է

Հունիս 23,2021 17:19

Ermenihaber. Թուրքիայի Քոջաելի նահանգի Բահչեջիք շրջանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր Պարտիզակի երբեմնի հռչակավոր վարժարանային համալիրը։ Այդ կառույցից այսօր քիչ բան է մնացել:

Ցեղասպանությունից հետո լքված վարժարանը 1898-ին վերածվել էր մի 60 դյոնում (6 հեկտար, 1 դյոնումը՝ երկարությամբ և լայնությամբ՝ 40 քայլ) հողակտոր զբաղեցնող ընդարձակ համալիրի, որն ընդգրկում էր գիշերօթիկ դպրոց, նախակրթարան, մանկատուն և մասնագիտական դպրոց, ինչպես նաև տպարան, գրադարան, լվացքատուն ու ջրի պահեստարան:

Կանգուն մնացած գիշերօթիկի շենքը, մատուռն ու ջրի ստորգետնյա պահեստարանը հիմա հանդիսանում են մասնավոր սեփականություն և որևէ կերպ չեն օգտագործվում:

Շինությունները, որոնք լքված վիճակում էլ բավականին ազդեցիկ տեսք ունեն, տարիներ շարունակ անխնամ մնալու պատճառով քայքայվել են, ինչը կարող է ապագայում դրանց փլուզման պատճառ դառնալ:

Ի դեպ՝ Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն վարժարանում ուսում են ստացել հայ ազգի մի շարք երախտավորներ, այդ թվում արևմտահայ հատնի բանաստեղծ Ռուբեն Սևակը, ուսուցիչ ու խմբագիր Գևորգ Կառվարենցը (Արաբաջյան), գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր, Շավարշ Քրիսյանը, պրոֆեսոր Միքայել Մինասյանը և ուրիշներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930