Այսօր լրագրողները Գյումրի այցելած փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին, թե պատրաստվո՞ւմ են Սյունիքում ռուս սահմանապահներ տեղակայել։
Տիգրան Ավինյանն ասաց․ «Այդ բանակցություններն այս պահին էլ ընթանում են, մենք մոտակայքում ևս մի փուլ ունենք բանակցությունների։
Ես համոզված եմ, որ այդ առումով մեր դիրքերում մենք հետքայլի տեղ չունենք և միանշանակ է, որ ադրբեջանական զորամիավորումները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, և մենք որևէ ջանք ու եռանք չենք խնայում ապահովելու համար։
Ռուսական կողմի հետ, այո, կա նման քննարկում, բայց սահմանապահների տեղակայում կարող է իրականանալ այն պահին, երբ որ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ կլքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ