Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն այլևս չընդունեց ռուսական դրոշներով ուժերին. Միքայել Հայրապետյան

Հունիս 23,2021 16:58

Պահպանողական կուսակցության խորհրդի առաջարկով՝ կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի հրավերը և հունիսի 23-ին հանդիպել նրան։

Հանդիպման ընթացքում Մ. Հայրապետյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները.

  • Իշխանությունը պարտավոր է ջանքեր գործադրել ազգային համաձայնության հասնելու համար, որպեսզի Հայաստանը կարողանա դիմագրավել քաոսի ռուսական պրոյեկտը։
  • Հայաստանը այլևս չընդունեց ռուսական դրոշներով ուժերին։

Ըստ այսմ՝

  • Հայկական օրակարգերը հետայսու պետք է ձևավորվեն Հայաստանում։
  • Հայաստանը պետք է փոխի իր քաղաքակրթական անվտանգային ռելսերը և ձեռնամուխ լինի Ազգային անվտանգության նոր դոկտրինի ընդունմանը։
  • Այս ամենը բխում է հոգևոր անվտանգությունից, որն անտեսված է եղել առ այսօր։
  • Հայաստանը պետք է դառնա թվային, ցանցային՝ իրականացնելով հայ մտքի և հոգու համահավաք, այլապես անզոր է լինելու դիմակայել նոր աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված մարտահրավերները։

Պահպանողական կուսակցությունն իր գաղափարներն իրականացնելու, նշված  մարտահրավերները դիմակայելու և մոտեցող աղետը կանխելու համար պատրաստ է ներդնել իր մտավոր ներուժը՝ ելնելով Գարեգին Նժդեհի այն գաղափարից, թե Հայրենիքին պետք է ծառայել անկախ այնտեղ իշխող վարչակազմից։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ես էլ քեզնով ոգևորվում էի, քեզ համարելով սկզբունքային և խելացի մարդ: Բայց պարզվում է, որ դու այդպիսին չես, որովհետև.
    1. Շատ արագ ճանաչեցիր ընտրությունների արդյունքները, երբ ձեր դաշինքի անդամ մյուս կուսակցությունները չեն ընդունում այն (չսպասեցիր անգամ ընտրախախտումների դեպքերի ուսումնասիրությունների ավարտին):
    2. Մինչև ընտրությունների ավարտը մոլի ընդդիմադիր էիր, իսկ ընտրությունների ավարտից 3 օր անց վազեցիր վերին իշխանավորի հետ հանդիպման, իբր, Պահպանողական կուսակցության մտավոր ներուժը ներդնելու համար: Գարեգին Նժդեհի ասածն ես մեջբերում, բայց անում ես հակառակը, քանի որ Նժդեհը հակադրվելով այն ժամանակվա իշխող վարչակազմին, փրկեց Զանգեզուրը: Իսկ այս հանդիպումից հետո, պարզապես, քեզ ինչ-որ պաշտոն կառաջարկեն և զգացվում է, որ դու դրան կհամաձայնվես: Քո պաթոսային խոսքերն ու գեղեցիկ ծրագրերը կմնան օդում, ինչպես օդում են մնացել շատ կուսակցությունների գեղեցիկ ծրագրեր՝ երբ նրանց ղեկավարները պաշտոններ են ստացել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930