Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ոնց որ ունենք, չէ՞, քաղաքական ուժի ներկայացուցիչ, որն ասել է՝ մոռացեք Արցախը»

Հունիս 23,2021 16:44

Վերլուծելով ընտրություններին նախորդած եւ դրան հաջորդած քաղաքական ճգնաժամերը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանն ասաց. «Ի՞նչ է կատարվում այսօր Արցախում: Արցախցիների ամբողջ հույսն այն էր, որ հունիսի 20-ից հետո Հայաստանում կձեւավորվի այնպիսի իշխանություն, որի համար արցախյան հիմնախնդիրը եւ Արցախի հարցը չի մոռացվի, Արցախը արցախցիների հետ միասին չի լքվի:

Ինչ այսօր կատարվում է Արցախում, դա կոնկրետ մեկ անձի դեմ չէ (նկատի ունի Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը; Ա. Հ.), դա լինելու էր ցանկացած արցախցու հանդեպ, ով կշնորհավորեր Նիկոլ Փաշինյանին: Իրենք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը իրենց դավաճանել է, վաճառել է՝ ինչպես ուզում եք նկարագրեք, եւ այլեւս իրենցով չի զբաղվում, որ Հայաստանը իրենց մոռացել է, այլեւս չի մտահոգվում իրենցով: Եվ կապ չունի, թե այնտեղ ինչ սիրուն խոսքեր կամ թվեր են ասելու: Հետեւաբար, Արցախում մտածում են, որ իրենք պետք է ինչ կարող են՝ առաջ տանեն:

Սա նույնպես արդյունք է, որը պետք է գիտակցենք ու հասկանանք: Եվ նրանից հետո, երբ գալու եւ խոսելու ենք այն մասին, որ Արցախի խնդիրը դեռ չի լուծվել ու հայտնի չէ, թե ինչեր կլինեն: Ոնց որ թե ունեցել ենք, չէ՞, քաղաքական ուժի ներկայացուցիչ, որն ասել է՝ մոռացեք Արցախը: Դա էլ տվել է իր արդյունքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930