Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլին ընտրողները հեղափոխական իներցիայի մեջ գտնվող մարդիկ էին». Կարինե Նալչաջյան

Հունիս 23,2021 16:29

«Սպասելի էր, որ նման զանգվածային խախտումներ կլինեն այս ընտրություններում, կանխատեսումներ կային, որ վարչական ռեսուրսը հաստատ օգտագործվելու է: Ինչո՞ւ էր սպասելի, եւ ինչո՞ւ էին իրատեսական այդ խախտումները, որովհետև այն ուժը, ում ձեռքին այսօր իշխանությունն է ու վարչական լծակները, իր կերպարով, բնույթով, ոճով այնպիսին է, որ ուղղակի չի կարող ազնիվ ճանապարհով գնալ»,- «Հայելի» ակումբում նշեց հոգեբան, «Զարթոնք» կուսակցության ցուցակով ընտրությանը մասնակցած Կարինե Նալչաջյանը:

Նրա ձեւակերպմամբ, ընտրություններից հետո առաջին պահին բոլորն ասես ձեռք ու ոտք կտրված վիճակում լինեին, անչափ հիասթափված էին. «Հենց այսօր ինձ զանգահարում են ծանոթ, կիսածանոթ ու անծանոթ մարդիկ եւ նկարագրում իրենց դեպրեսիվ հոգեվիճակը: Մեկն ասում է` քանի օր է չեմ կարողանում անկողնուց վեր կենալ, մյուսն ասում է` լաց եմ լինում, չեմ կարողանում հանգստանալ, կան այսպիսի ծանր վիճակում գտնվող մարդիկ… Տեսեք` ինչ հոգեվիճակի մեջ են գցել ժողովրդին, որ այդքան անձնական են ընդունում տեղի ունեցած խարդավանքները, հայրենիքի ու մարդկային կորուստները…Մարդիկ շատ ծանր են տանում նաեւ այն, որ դեռեւս կան մարդիկ, որոնք ինքնակամ են գնացել ու ընտրել երկիրն այս վիճակին հասցնողներին»:

Հոգեբանի խոսքով. «Ամեն դեպքում, չպետք է լքել առաջնագիծը եւ անհրաժեշտ է շարունակել պայքարել»:

Ինչ վերաբերվում է «Զարթոնքին», Կարինե Նալչաջյանն ասում է, որ իրենք քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր ուժ են. «Մեր մասով դժգոհություններ չունենք, ստացել ենք այնքան ձայն, որքան ստացել ենք` նոր ուժ լինելով հանդերձ, բայց ընդհանուր առմամբ «Զարթոնքը» չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ շարունակելու է պայքարել:

Պատկերը հետեւյալն էր` կային երկու ծայրահեղ բեւեռներ, որոնք կատարել են իրենց ընտրությունը: Մեկը փոքրաթիվ մարդկանց խումբ է, որը հենց այդպես էլ ասում է` մեր ընտրությունն արդեն կատարել ենք, եւ իրենց ընտրությունը Նիկոլն էր, իսկ մյուս բեւեռն ուներ քոչարյանական կողմնորոշում: Եվ եթե առաջին դեպքում հեղափոխական իներցիայի մեջ գտնվող մարդիկ էին, երկրորդ բեւեռի ընտրությունը շատ ավելի գիտակից, ավելի բանական էր: Մարդիկ կարողանում էին բացատրել իրենց դիրքորոշումը: Դա հարգանքի արժանի, առողջ դիրքորոշում էր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930