2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 11.00-ն:
Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով