Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների անունները, որոնց մեջ նշված է նաեւ ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, մինչեւ 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանի անունը:
Այսպիսով, Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում այս պահին կա արդեն 13 մարզիկ: Նրանք են. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, Արմեն Մելիքյան, Կարեն Ասլանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Արսեն Հարությունյան, Վազգեն Թեւանյան (ազատ ոճի ըմբշամարտ), Կորյուն Սողոմոնյան, Արման Դարչինյան (բռնցքամարտ), Լեւոն Աղասյան,(աթլետիկա, եռացատկ), Էլմիրա Կարապետյան (հրաձգություն), Սիմոն Մարտիրոսյան, Իզաբելլա Յայլյան (ծանրամարտ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ