Լրահոս
Օրվա լրահոսը

Հատկապես ուրախ ենք տեսնել, որ արդյունքները վիճարկելու համար միայն իրավական միջոցներ են նախատեսվում. Ամերիկայի հայկական համագումար

Հունիս 23,2021 13:42

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Հայաստանում արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շնորհավորում է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաղթողներին և խորհրդարանի նոր անդամներին: Մենք ողջունում ենք Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները, որ ընտրությունները եղել են «մրցակցային և, ընդհանուր առմամբ, լավ կառավարված», որ «հիմնարար իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվում էին», ինչպես նաև՝ արտահայտման ազատությունը, ինչը երաշխավորված է Հայաստանի Սահմանադրությամբ:

Համագումարն ողջունում է Հայաստանի Հանրապետության ընտրողներին՝ ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանն իրենց շարունակական ու հետևողական նվիրվածության համար: Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների և հաստատված ժողովրդավարության մշակույթի այս դրական գնահատականը կիսեց ԱՄՆ Պետքարտուղարությունը. «Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի հետ մեր գործընկերության ամրապնդմանը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Մենք ողջունում ենք Հայաստանին՝ բարեփոխումների և հակակոռուպցիոն ջանքերի հարցերում իր առաջընթացի համար, և խրախուսում ենք Հայաստանին շարունակել այս ուղին՝ հայ ժողովրդի ձգտումներին համապատասխան, ինչպես դա արտահայտվեց 2018թ.-ի գարնանը»:

Մենք հաշվի ենք առնում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի թափանցիկությունը և երկար ժամանակի ընթացքում իր կատարած աշխատանքը, ինչպես նաև ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ 250 ընտրությունների դիտորդներին: Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը մեկուսացնելու ու ժողովրդավարությունը խաթարելու տասնամյակներ տևած ջանքերը՝ Համագումարը գովաբանում է հայ ժողովրդին իր հիմնարար ժողովրդավարական իրավունքներից օգտվելու համար: Հայաստանի և Արցախի ժողովրդավարությունները կտրուկ հակադրվում են Թուրքիայի և Ադրբեջանի ժողովրդավարություններին:

Այս ընտրությունները տեղի ունեցան շատ աղետալի պայմաններում՝ 2020թ.-ի աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո. հայերը հաջողված ընտրություններ անցկացրեցին: Մենք հատկապես ուրախ ենք տեսնել, որ արդյունքները վիճարկելու համար միայն իրավական միջոցներ են նախատեսվում: Այժմ, երբ ընտրություններն ավարտված են, խիստ անհրաժեշտ է, որ կուսակցությունները միավորվեն՝ հանուն ազգի և ժողովրդի ընդհանուր շահի:

Համագումարը պատրաստակամ է օգնել անկուսակցական հիմունքներով, և ինչպես շատերը Սփյուռքում, ակնկալում է ավելի պայծառ ապագա, որտեղ վերացել է ցեղասպանության սպառնալիքը, հարգվում են մարդու իրավունքները, և մարդիկ ազատ են հասնելու իրենց ողջ ներուժին՝ բոլորի համար անվտանգության և բարեկեցության զգացումով:

Մաղթում ենք նոր կառավարությանը ամենայն հաջողություն, մինչ բոլորս շարունակում ենք մեր աշխատանքը` հանուն հայ ժողովրդի առավել բարեկեցիկ կյանքի:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930