Սյունիքի թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովում հունիսի 23-ին՝ ժամը 10-ին սկսվեց թիվ 35/30 (Եղվարդ գյուղ) ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը։ 212 ընտրողից 35/30 ընտրատեղամասում մասնակցել էր 207–ը, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 111 քվե, «Հայաստան» դաշինքը՝ 4։
Վստահված անձանց ներկայությամբ, սահմանված կարգով բացվում էին բոլոր ծրարներն ու գրանցվում նոր արդյունքները։ Երբ հերթը հասավ N 24-ին՝ «Հայաստան» դաշինքի ծրարին, հայտարարվեց 4, բայց ծրարում թվով շատ քվեաթերթիկներ էին։
ՏԸՀ նախագահ, «Իմ քայլ»–ից նշանակված Լիլիթ Հարությունյանը զարմացավ՝ «Ի՞նչ 4, 49 քվեաթերթիկ»։ Նկատենք, որ փաթեթում առկա արձանագրության մեջ էլ էր գրված 49, ընտրական ծրարի վրա էլ, սակայն տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացված 2 արձանագրություններում էլ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների թիվը նշված էր 4։
Վերահաշվարկից հետո, ստացվեց, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկվածների թիվը ոչ թե 4 էր, այլ 49։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ