Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համավարակով ուղեկցվող ագրեսիան կործանել է Արցախում և Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների կյանքեր». Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Հունիս 23,2021 13:04

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

«Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում: Նրանցից մեկը՝ 8-ամյա Մերին նշում է. «Բախտներս բերեց, որ կիրակի էր, թե՝ չէ, որ գնայինք դպրոց, շատ վատ կլիներ…, քանի որ, եթե դպրոց գնացած լինեինք, դժվար թե կենդանի մնայինք…»: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, որն ակնհայտ աջակցություն էր ստացել Թուրքիայի կողմից, բազմաթիվ վիրավորներ բժշկական օգնության կարիք ունեին, ինչի հետևանքով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը հայտնվեցին աննախադեպ ճնշման տակ: Սա հարկադրեց COVID–19-ի բուժման հարցով մասնագիտացված կենտրոններին վերափոխվել և հարմարվել նոր իրավիճակին: 150000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում, մինչև Ադրբեջանի հարձակումը, քովիդով 300 հիվանդ էր բուժում ստանում, սակայն բազմաթիվ ավերածությունների և տեղահանության հետևանքով անհնար դարձավ հետագայում վիճակագրություն ունենալ համավարակի վերաբերյալ: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց առկայությունն ապաստարաններում համավարակի տարածումը դարձրեց անկառավարելի:

Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ արձանագրության համաձայն՝ «Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից…», սակայն դա ընդհանրապես կիրառություն չունեցավ Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի հետևանքով երեխաները տուժել են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Նրանցից շատերը կորցրել են իրենց ծնողներին, իրենց տունը, նորմալ կյանքը և հարկադրված էին նայել մահվան աչքերին: Ներկայացնեմ մի կարճ վիճակագրություն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում 71 դպրոց և 14 մանկապարտեզ ավերվել են:

Համավարակով ուղեկցվող ագրեսիայի հետևանքով, ավելի քան 8000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Այսպիսով, համավարակով ուղեկցվող ագրեսիան կործանել է Արցախում և Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների կյանքեր՝ ստեղծելով բազմաթիվ առողջական և հոգեբանական խնդիրներ ամբողջ կյանքի համար: Շնորհակալ եմ կարևոր զեկույցի համար, ես անհրաժեշտ համարեցի, որ ևս մեկ անգամ բոլորս ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մինչ միջազգային ամբողջ հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930