Թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց 2/32 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը։ Հանձնաժողովն ինքն էր որոշել վերահաշվարկ անել` հաշվի առնելով այն փաստը, որ նշյալ ընտրատեղամասում 926 քվեաթերթիկներից 52-ը անվավեր են ճանաչվել։
Անվավեր քվեաթերթիկների պարկից իրար հետեւից դուրս եկան ծալված քվեաթերթիկներ` քվեարկված գրեթե բոլոր քաղաքական ուժերի օգտին։ Հանձնաժողովականները զարմացան, ժպտացին ու արձանագրեցին, որ ծալված քվեաթերթիկը չի կարող անվավեր համարվել։
Միաժամանակ արձանագրեցին, որ տվյալ տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահի գործողություններում դիտավորություն չկա։
Թիվ 2 ՏԸՀ նախագահ Մարատ Սեւոյանը հանձնաժողովին խնդրեց կապվել տվյալ տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահի հետ ու նրան հրավիրել բացատրություն տալու։
Վերահաշվարկի արդյունքում հետեւյալ թվով քվեաթերթիկներ վերականգնվեցին.
Կարդացեք նաև
Հայ ազգային կոնգրես- 1հատ
Քաղաքացիական պայմանագիր- 21 հատ
Պատիվ ունեմ-2 հատ
Հանրապետություն-2 հատ
Հայոց հայրենիք- 2 հատ
Բարգավաճ Հայաստան-5 հատ
5165- 1 հատ
Շիրինյան-Բաբաջանյան դաշինք- 1 հատ
Հայաստան- 9 հատ
Ինքնիշխան Հայաստան- 1 հատ
Մնացած` անվավեր ճանաչված քվեաթերթիկները հիմնականում պատռված էին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ