Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Հայաստանից գնալու չունեմ»․ Արթուր Վանեցյան

Հունիս 23,2021 12:34

«Ընտրությունների արդյունքները հրապարակված են․ որ ասեմ սպասելի էին՝ ոչ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս ընտրությունների արդյունքներով չլուծվեցին մեր երկրի խնդիրները՝ Արցախի հակամարտության հարցը, Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի հարցը, տնտեսական հարցերը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի աշխատակիցների նկատմամբ իրականացված հետապնդումներն ուղղված են եղել նրան, որ ընդդիմությունը քիչ ձայներ հավաքի։ Նա պնդեց, որ վերջին օրերին շարունակաբար բարձրաձայնել են նման դեպքերի մասին։

«Այս ամենի մասով մեր իրավաբաններն աշխատում են․ բոլոր խնդիրները մենք վերհանել ենք և աշխատելու ենք դրանց ուղղությամբ։ Կլինի դա ընտրությունների արդյունքների վերահաշվարկ, կլինի այլ քաղաքական ուժերի հետ համատեղ Սահմանադրական դատարան դիմել, կլինի այլ միջոց՝ միևնույնն է, ամեն ինչ իրականացվելու է»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով իր կողմից պատգամավորական մանդատի ստանձնմանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն ասաց․ «Եթե թիմում նման որոշում կայացվի, ես, բնականաբար, իմ թիմակիցներին մենակ չեմ թողնի, միասին կաշխատենք։ Սակայն, պետք է փաստել նաև, որ մանդատները չվերցնելն իրավական հետևանքներ չի առաջացնում, խորհրդարանի գործունեության վրա ազդեցություն չի ունենում»։

Ի պատասխան լրագրողների՝ Հայաստանը լքելու մասին հարցերի՝ Արթուր Վանեցյանը հավաստիացրեց, որ Հայաստանից «գնալու չունի»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930