2/2 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկն այսօր ընթանում է թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովում` վերջինիս նախաձեռնությամբ։ Նշյալ ընտրատեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվը 6 է։
Մի դեպքում ընտրողը պատռել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիվ 3 քվեաթերթիկը, մյուս դեպքում` «Հայաստան» դաշինքի թիվ 24 քվեաթերթիկը։ Պատռված էր նաեւ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» թիվ 25 քվեաթերթիկը։
ՔՊ-ի մեկ այլ քվեաթերթիկի վրա էլ ընտրողը գրել էր. «Ոնց էս ժուլիենը չկա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ