«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը
Մինչ խորհրդարան չանցած ընդդիմադիրները, նիկոլներին թողած, մեզ են քննադատում, թուրքական գործակալները կառավարության շենքում մեջ-մեջ են անում ավարը՝ Հայաստանը:
Իսկ այդ ժամանակամիջոցում Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 ԱՆԳԱՄ, այսինքն` մեր ձայները 10 անգամ նվազեցրել են:
Բայց դուք մի շեղվեք, շարունակեք քննադատել մեզ . . .
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարդացեք նաև
Երեկ երեկոյան մամուլը կրկին աղմկոտ էր: Պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի ձայների տարբերությունը կոնկրետ մեկ տեղամասում շուրջ տասը անգամ էր՝ ի վնաս այդ քաղաքական ուժի: Այսինքն՝ քաղաքական ուժը ստացել էր Y քանակությամբ ձայն, բայց պետք է լիներ Yx10: Ու կրկին մեղադրանքներ իշխանությանը, թե նեղացնում եք ընդդիմությանը, կեղծել եք և այլն:
🔺Այնինչ նման տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև մեր դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն երեք տեղամասում: 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28:
✅Խնդրում եմ բոլորին հրաժարվել զուգահեռ իրականություն ստեղծելուց, ավելորդ չեղած աղմուկ բարձրացնելուց: Հանրության մեջ ավելորդ լարումը յուրաքանչյուր անհատին վնաս է հասցնում: