Նոր Նորքում գտնվող թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովում այս պահին շարունակվում է մի շարք ընտրատարածքներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը։
«Հանձնաժողովի նախաձեռնությամբ մի քանի ընտրատեղամասի վերահաշվարկ ենք անում՝ 2/01, 2/02, 2/03, 2/32։ Անհրաժեշտություն ենք տեսել։ Հաշվի ենք առել նաեւ մամուլի հրապարակումները կրկնաքվեարկությունների մասին։ Ոստիկանությունում գործ է հարուցված մոտ իննը տեղամասի առնչությամբ»,-լրագրողներին տեղեկացրեց թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարատ Սեւոյանը։
Նա նաեւ նշեց, որ այս ընտրատարածքում ավելի քան 54 000 քաղաքացի է մասնակցել ընտրության։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ