Հունիսի 20-ին հաղորդվել էր Արման Բաբաջանյանի «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի դիմապակին հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ վնասելու մասին:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, այսօր պարզվել է, որ այդ արարքը կատարել է Նիկոլայ Խ-ն, որն իր տան մոտից բերման է ենթարկվել Մարաշի բաժանմունք և ձերբակալվել: