2/44 ընտրատեղամասի արդյունքների՝ հունիսի 22-ին տեղի ունեցած վերահաշվարկի արդյունքում մի քանի ձայների վերականգնում է տեղի ունեցել։ Ինչպես լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրեց թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովի (որում կատարվել է նշյալ տեղամասի վերահաշվարկը) նախագահ Մարատ Սեւոյանը, մուտքագրման ժամանակ տեխնիկական խնդրի պատճառով 7-ի փոխարեն 0 ձայն է արձանագրվել։
«Ծանրաբեռնված աշխատանք է եղել։ Արձանագրության մեջ մի թեթեւ սիրուն չէին գրել, դա էր խնդիր առաջացրել։ Տեխնիկական խնդիր էր եղել՝ կապված համակարգչի հետ, եւ 7-ի փոխարեն 0 էր արտացոլվել։ Պարկը բացելուց եւ արձանագրությունը տեսնելուց հետո պարզ էր, որ յոթ ձայն վերականգնվել էր՝ «Ինքնիշխան Հայաստանի» օգտին։ Իսկ 2/06 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում որեւէ փոփոխություն չի եղել»,-տեղեկացրեց Մարատ Սեւոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ