Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. Բարոյականությունը իջեցված է այնքան ցած, որտեղից չի երևում ո՛չ դրոշ, ո՛չ գույն, ո՛չ բովանդակություն, ո՛չ էլ մարդ…

Հունիս 23,2021 11:35

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

2014 թ. հունիսի 23. ՀԾԿՀ -ի դիմաց մոտ 100 հոգով պայքարում էինք երկրում հոսանքի ապօրինի թանկացման դեմ, ուրախ էինք, որ մեր իրավունքին տեր ենք կանգնում և վստահ էինք, որ մի օր կգա և ժողովուրդը դուրս կգա փողոց մեր հետ պայքարի:

Անցավ ուղիղ մեկ տարի.
2015թ. հունիսի 23. մեր շարքերը խտացել էր, ավելի շատ մարդ էր գիտակցում, որ ամեն տարի հոսանքի թանկացումը կբերի շղթայական թանկացումների, իսկ գործող իշխանությունների ապիկար պահվածքը՝ «հենց այդպես էլ պետք է լինի», շատերիս դուրս էր բերել պայքարի…
Բաղրամյան պողոտան փակ էր…

Հունիսի 23 ժամը 06.00 մոտակայքում պահանջեցին բացել պողոտան, այլապես քայլեր կձեռնարկեն… Այլևս մենք չէինք վախենում և մեր տեղից չշարժվեցինք՝ կրելով բազմաթիվ զրկանքներ՝ ծեծ, ջարդ, անպատվություն, հետագայում հետապնդումներ, բայց չհանձնվեցինք… պինդ էինք, մեր պայքարն արդար էր… Մենք պայքարում էինք բոլորի փոխարեն և հանու՛ն հայ մարդու… Աններելի էր, թե ինչպես են վերաբերվում գործող իշխանությունները մեր երկրին, մեր ազգին, ինչպիսի քամահրանքով էին գործում՝ չտեսնելով, թե ո՞ւր ենք գնում, ո՞ւր են տանում մեր պետությունը և պետականության հիմքեր ինչպես են շարունակաբար թուլացնում…

Անցավ հաջորդող երկու տարիները նույն պայքարների մեջ… Մեկ բան հաստատ էր, պետք է լիներ արժեքների հեղափոխություն, բայց…
2018 թ. հեղափոխությունը այդ նույն մարդկանց համար իսկապես լույսի, հույսի ու հավատի նոր ճանապարհ բացեց, պայքարեցինք ու հասանք, պայքարեցինք ու ստացանք՝ չիմանալով, որ պայքարեցինք ու…

Մսխվեց ամեն բան և ամե՛ն ինչ… Բաղրամյան պողոտայում ինձ հետ պայքարած տղաների մեծ մասն այլևս մեր կողքին չէ, բայց իրենց դրոշները ծածանվում են, որոնց ձայնն անգամ այսօրվա աղաղակի մեջ չի լսվում…

Անտարբեր ենք դառնում ու անհաղորդ մարդկային արժեքներին…

Այս ամենի մեջ բոլորը դարձան սուր քաղաքականացված, որտեղ բարոյականությունը իջեցված է այնքան ցած, որտեղից չի երևում ո՛չ դրոշ, ո՛չ գույն, ո՛չ բովանդակություն, ո՛չ էլ մարդ…

2021թ. հունիսի 23. Ի՞նչ ունենք այսօր…
Մարդկանց մի մասը մնաց ուրացող, մի մասը պաշտոնի կռիվներում է, մի մասը դեռ փորձում է ճահճից դուրս գալ համառ պայքարելով, մի մասը ճամպրուկներ է հավաքում, մի մասը նախկին է մեղադրում, մյուսը՝ ներկա, իսկ մյուս մեծ մասը՝ նույն անտարբերությամբ ապրում և որոշում է…

Պայքարել արդյո՞ք, շարունակել արդյո՞ք, թե՞ տեղավորվել թվարկածս մասերից մեկում…

Գտե՛ք ձեզ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930