Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անընդունելի և դատապարտելի ենք գտնում որոշ քաղաքական գործիչների և մի շարք հոգևորականների կողմից ընտրողների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները. ՍԴՀԿ

Հունիս 23,2021 11:27
sdhk

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հաջորդական՝ արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների առիթով:

Ներքաղաքական գերշիկացած մթնոլորտում՝ հեզասահ ու անցնցում ընտրությունների անցկացումը մեր ժողովրդի համար մեծագույն հաղթանակ է: Միաժամանակ, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման կարևորագույն ձեռքբերում է նաև այն իրողությունը, որ ամբողջ հանրապետության տարածքով տեղի ունեցավ, թեկուզ թերի, բայց բուռն և իրական նախընտրական քարոզարշավ, վաստակելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն:

Այս առթիվ, շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին՝ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ և համոզված ենք, որ վարչապետին տալով իշխանության նորոգված մանդատ, ընտրողը հստակ պատգամ է ուղարկում առ այն, որ մեր ռազմագերիների տուն դարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման, Արցախի խնդրի մշտական և արդար լուծման, Հայաստանի հանրապետության անվտանգության և ապահովության ամրապնդման կողքին, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և կաշառակերության դեմ պայքարը մնում են առաջնահերթություն և 2018 թվականին սկսված գործը պետք է հասցնել ավարտին:

Մյուս կողմից, անընդունելի և դատապարտելի ենք գտնում որոշ քաղաքական գործիչների և մի շարք հոգևորականների կողմից ընտրողների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները, որոնք միայն խորացնում են հասարակության բեւեռացումը, երբ այսօր միակ հրամայականը ներքին լարվածության լիցքաթափումը պետք է լինի: Այդ տեսանկյունից, ողջունում ենք վարչապետի՝ համախմբման ու երկխոսության կոչը և հույս հայտնում, որ դա կլինի առաջին քայլը՝ համերաշխության վերականգնման և միասնական ջանքերով հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման:

Ս.Դ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930