Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ն` առողջացած, 4503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1160290 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3881 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք: Ունենք 48 առողջացած և 1 մահվան դեպք:
ՀՀ առողջապահության նախարարություն