Սամվել Բաբայանի կուսակից, պատգամավոր Մարսել Պետրոսյանը հիմնավոր չի համարում արցախցիների ցասումն Արայիկ Հարությունյանի դեմ․ «Եթե մի խումբ արցախցիներ պահանջում են կառավարության ու նախագահի հրաժարականը, դա ընդհանուր մասսայի մոտեցումը չէ, նման հարց այս պահին չի հասունացել, որովհետեւ չեմ կարծում, թե այս պահին Արայիկ Հարությունյանի պռոշը ճաքում է, որ ինքը լինի Արցախի նախագահ։ Ավելին, կարծում եմ, որ այս պահին ցնցումներն ավելի շատ վնաս են բերելու Արցախին, քան օգուտ։ Մենք ո՛չ հոգեբանորեն, ո՛չ բարոյապես պատրաստ չենք նման փոփոխությունների»։
Հիշեցրինք, որ նոյեմբերի 9-ից հետո հոգեբանորեն պատրաստ էին Արայիկ Հարությունյանի հրաժարականին, եւ խորհրդարանական 4 ուժեր հրաժարականի մասին հայտարարություն արեցին։ Պետրոսյանն ասաց, թե դրանից հետո շատ ջրեր հոսեցին, իրենցից բացի՝ մյուս 3 ուժերը կուլիսային գործարքի փորձ կատարեցին Հարությունյանի հետ, որ մանդատ ստանան, բայց գործարքը չկայացավ, եւ իրենք որոշեցին, որ էլ հրաժարական չեն պահանջի․ «Մեզ պորտֆելները չեն հետաքրքրում, հետաքրքրում է Արցախի վաղվա օրը»։
Կյանքը ցույց տվեց, որ մյուս ընդդիմադիրները պորտֆելներ չստացան, փոխարենը ձեր կուսակիցներն են ստանում, դուք եք մնացել խորհրդարանական կոալիցիայում։ «Դա մեր ներքին խնդիրն է։ Մենք ոչ թե Արայիկի կողմն ենք, այլ՝ պետականության պահպանման»։ Պետրոսյանը չի էլ ուզում մտածել, որ Արցախը կարող է ընտրությունների գնալ․ «Այս պահի դրությամբ ընտրությունների մասին խոսելը․․․ ես չգիտեմ ինչ բառով բնութագրեմ։ Բանուգործ չունենք, պիտի մտածենք ընտրությունների մասին»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում