Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հինավուրց քաղաքակրթության օրրան այս երկիրը օխլոկրատիան չի կործանի. Քաջարանի համայնքապետ

Հունիս 23,2021 01:38

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ, վերջին 3 տարիներին մեզ պատուհասած բոլոր փորձություններից հետո կարծում էի` ինձ այլևս հնարավոր չէ զարմացնել, բայց սխալվեցի։

Մեր բոլոր հանդիպումների ընթացքում ես ձեզ հետ եղել եմ բացարձակ անկեղծ, այսուհետ էլ նույնը կլինեմ։ Մի՞թե հայրենիքի անվտանգությունից ավելի կարևոր արժեք կա։ Ձեր կատարած ընտրությամբ դուք պատասխանատվության ու պարտքի մի մեծ բեռ վերցրիք իմ ուսերից ու դրեցիք այդ բեռը ձեր ուսերին ու խղճին։

Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներից, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին ինձ, վստահեցնում եմ, որ հուսախաբ չեք լինի։ Իսկ ովքեր ընտրեցին ողբի ու որբի հայրենիքը գիտակցաբար, թե անգիտակցաբար, թող պատրաստ լինեն մինչև վերջ տանելու իրենց ճշմարտությունը, և կրեն դրա հետևանքները ։ Ես գիտեմ, որ վերջում միշտ հաղթում է արժանին, իսկ սա դեռ վերջը չէ։ Հինավուրց քաղաքակրթության օրրան այս երկիրը օխլոկրատիան չի կործանի։

Մնացե՛ք խաղաղությամբ։ Աստված բոլորիս դատավոր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930