Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր երեկոյան, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ:
Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան եւ Հասրաթյան փողոցներում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները: Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաեւ Շենգավիթ վարչական շրջանում:
Կարդացեք նաև
Որոշ հասցեներում ինքնակամ կառույցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:
Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:
Երեւանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը եւ զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից: