Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

8 ամիս էր պետք, որ կառավարության հանձնաժողովը դիմակ-ռեսպերատորի բիզնես նախագիծը մերժեր

Հունիս 23,2021 14:00

Դիմակը, որը կարող էր փրկել մարդկային կյանքեր, կառավարության աջակցման ծրագրերով հավանության չի արժանացել:

Գործարար Ալեքսան Կարոյանն ունենալով բիզնես գաղափար, մեծ ոգեւորությամբ ու հավատով մասնակցել է կառավարության կազմակերպած բիզնես դասընթացին ու ներկայացրել է բիզնես ծրագիր՝ հույս ունենալով, որ իր արտադրած ռեսպերատոր դիմակները կփրկեն մարդկային կյանքեր, կկանխեն կորոնավիրուսի տարածումը: Այդ օրերին կառավարությունը բիզնեսը խթանելու եւ նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի առարկայական դարձնելու համար գործարարներին արտոնյալ պայմաններով ու ժամկետներով վարկեր էր տրամադրում: Ալեքսան Կարոյանը բիզնես ծրագիրը ներկայացնում է այն ժամանակ, երբ աշխարհում տարածվում էր հնդկական, վիետնամական նոր շտամի կորոնովիրուսը։

Ըստ գործարարի, սովորական դիմակների համեմատությամբ, որոնք եռաշերտ են, այն ունի առավելություններ՝ բաղկացած է 4 շերտից, ավելի հերմետիկ է փակում դեմքը, ունի օգտագործման 5-ժամյա ռեսուրս, օգտագործելի է փոշոտ արտադրամասերում եւ ռազմական զորավարժություններում, առավելություններից է նաեւ, որ փական տեղադրելով կդառնա օգտագործելի տեխնիկական նպատակներով։
Նրա խոսքով, 2020.05.04 դիմում է կառավարություն՝ ներկայացնելով «ռեսպերատոր 95» դիմակների արտադրությունը կազմակերպելու նախագիծը, որը վերահասցեավորվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությունից սակայն, գործարարին պատասխանում են՝ դուք չէք հավաքել համապատասխան բալեր։ Ըստ Ալեքսան Կարոյանի, այդ ժամանակ կառավարությունը դեռ չէր հրապարակել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 19 միջոցառման մասին, ուստի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պատասխանի կետերից մեկում նշում են՝ բարձր գնահատելով Ձեր գաղափարի կարեւորությունը՝ հարկ է նշել, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 19 միջոցառման շրջանակներում նախատեսվում է արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրում սկսնակ շահառուներին՝ անկախ տնտեսական գործունեության ոլորտային տարանջատման, որոնք ընտրվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 645 Ա հրամանով սահմանված կարգով։

«Այո գնահատել են բարձր եւ հմտորեն տեխնիկապես պատասխանել, որ 645 Ա հրամանը չի նախատեսել այլ ոլորտներ եւ առաջին պաշտպանիչ պրոդուկտը չի հավաքել անցողիկ բալեր։ Հանձնաժողովին հիշացրել եմ, որ ունեցել ենք 221 հազար 982 հիվանդ, 4 հազար 394 մահվան դեպքով, որտեղ մեղքի բաժին ունեմ ես, որ չեմ կարողացել ձեզ ապացուցել «ռեսպերատոր 95» դիմակի արդյունավետությունն ու մարդկային կյանքերի կարեւորությունը եւ դուք որպես հանձնաժողով չեք օժանդակել ելնելով ձեր ինքնավստահությունից, բյուրոկրատական մոտեցումից՝ ունենալ կյանք փրկող պրոդուկտ»,-ասում է Ալեքսան Կարոյանը։

Նա հիշեցրեց ԱՄՆ հյուպատոսության տարածած հաղորդագրությունը, որով ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արվում չհաճախեն Հայաստան. «Այդ հաղորդումը սփռվեց աշխարհով մեկ, սեզոնին փաստացի կունենանք սահմանափակ քանակությամբ զբոսաշրջիկներ, չեն գործի ամբողջ ծավալներով սննդի եւ ժամանցի կետերը։ Ի դեպ, 19 միջոցառման մրցույթի մասնակիցների մեծամասնությունը կազմում էին այդպիսի գործունեությամբ զբաղվողները, որոնց մոտ կլինեն խնդիրներ վարկերի վերադարձման, իսկ տնտեսության որոշակի ճյուղեր չեն կարողանա գործել։ Այդպիսին է 645 Ա հրամանի արդյունավետությունը։ Հանձնաժողովը, մեր իմանալով, պետք է կազմակերպեր պրեզենտացիա, որի ընթացքում կլսեին յուրաքանչյուրիս, կուսումնասիրեին ներկայացրած աշխատանքը, կգնահատեին եւ կհամոզվեին, որ տվյալ անձնավորությունը վճռական է եւ կարող է կազմակերպել արտադրություն, ապահովել որակ եւ մատչելի գին։ Համաճարակների պայմաններում դիմել եմ, եղել է պատասխանը՝ մասնակցեք դասընթացներրին: Զարմանալին այն է, որ այդ ընթացքում ունեինք հազարավոր հիվանդներ, մահվան դեպքեր, բայց այդ ընթացքում հատկացվում էին միլիոնավոր դրամներ, սուբսիդավորում այլ ձախողված բիզնեսներ»:

Ալեքսան Կարոյանի խոսքով, կառավարության կողմից նախատեսնված էր 10 միլիոն դրամ, 60 ամիս ժամկետով ու 9% տոկոսադրույքով վարկ, որի կետերից մեկով նշված էր՝ սուբսիդավորում մեզ համար անհայտ գործողություն. «Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պատասխանում նշվում է՝ առաջնորդվելով վերոհիշյալ գնահատման կարգի 10-րդ կետով, այն է՝ հանձնաժողովը անդամներից որեւէ մեկի անհատական գնահատականը մյուս անդամների գնահատականների միջինից 50% եւ ավելի շեղվելու դեպքում գնահատականները ամփոփելիս այն չի հաշվարկվում: Ձեր բիզնեսի մոդելի գնահատման ամփոփ տվյալների ուսումնասիրության արդյունքում կատարվել է վերահաշվարկ, քանի որ հանձնաժողովի անդամներից «գնահատող 1»-ի գնահատականը շեղվել է մյուսների միջինից։ Արդյունքում դարձյալ ձեր բիզնես մոդելը միջին գնահատականի անհրաժեշտ շեմը չի հաղթահարել (17,5 միավոր՝ նվազագույն 18,4 միավորի փոխարեն)։ Զարմանալի է եւ անհասկանալի ոնց կարելի է հանձնաժողովի անդամներից մեկի գնահատած գնահատականը տարբերվի մյուսից 50% եւ ավելի, այստեղ նույնպես երեւում է, որ ընտրել են ոնց կուզեն, սեփական մոդելի գնահատման կարգի»։

Ալեքսան Կարոյանի խոսքով, գոյություն ունի նախարարության կողմից հաստատված ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշ՝ 0-10 բալով, որը հաստատված է 2016 թ.-ի մարտի 2-ի 166-Ն հրամանով՝ գրանցված արդարադատության նախարարությունում։ Գնահատման այլ կարգ գոյություն չունի՝ քան օրենքով ամրագրվածը։ Նա հարց է ուղղում՝ հանձնաժողովի գնահատման գնահատականը 0 կամ 1 միավորն է ենթադրենք՝ 0,5 է ո՞նց են գնահատելու՝ կուզեն 0 կուզե՞ն 1:

Ըստ նրա, հանձնաժողովի վերլուծության մեջ չկա պրոդուկտի գնահատական. «Պատկերացնենք այսպես հաճախորդը գրել է տվել ծրագիրը, որի հիմնական արտադրանքը պայմանական ասած՝ թույն է, գնահատելով բիզնես ծրագրի մարքեթինգային գաղափարները, այն դարձնելու է անցողիկ։ Մարդիկ որոնց պրոդուկտը անօդաչու սարքն է կամ «ռեսպերատոր 95»-ը մնում է մրցույթից դուրս: Հանձնաժողովը կարդացել է «ռեսպերասոր 95»-ի կարեւորության մասին։ Դիմակը համաճարակների ժամանակ առաջին պաշտպանիչ միջոցն է։ Հետաքրքիր է՝ հանձնաժողովը ծրագիրը կարդալիս չի նկատե՞լ, որ գինը 40 դրամ է եւ թե հարթ դիմակների համեմատ ինչ առավելություններ ունի, որն ավելի հուսալի պաշտպանիչ պրոդուկտ է։ Հայաստանում չի արտադրվում ռեսպերատոր KN95 տիպի դիմակներ։ Հանձնաժողովի անդամները չգիտեն թե ինչ դիմակներ են կրում, հայրենական է, թե՝ ոչ, որտեղից են ներմուծվում, որակը երաշխավորված է թե՝ ոչ։ Հայրենական արտադրության ռեսպերատորները կունենան որակի հսկողություն։ Համաճարակների ժամանակ չի գործում ոչ մի շուկայական կանոն, այն պետք է արտադրվի, լինի հուսալի, որակյալ, ունենա մատչելի գին: Ես համուզված եմ, որ հանձնաժողովը կողմնակալ բյուրոկրատական մոտեցում է ցուցաբերել, հաշվի չի առել հայ մարդու առողջության կարեւորությունը եւ այլ առհելի ծախսերը, որոնք կրում է կառավարությունը»։

Ըստ Ալեքսան Կարոյանի, իսկ որ ամենա զավեշտալին է, դասընթացներին դիմելու օրից մինչեւ վերջնական արդյունքը տեւել է 8 ամիս. «Ի՞նչ են մտածում ներդրումների աջակցման կենտրոնի հանձնաժողովում՝ այդ ներկայացվող պրոդուկտները կլինե՞ն աշխատող, թե՞ այն կլինի շատ հին, իսկ որոշ մարդկանց մոտ ձախողված։ Հանձնաժողովը արդյոք ունի՞ ծրագրեր թե քանի տեղեր են հատկացնելու արդյունաբերողներին, մնացած ոլորտներին, ունե՞ն վերլուծություն, առաջարկե՞լ են բիզնեսին թե վաղը որ բնագավառն է շահավետ հաջողության հասնելու համար։ Հանձնաժողովը ծանո՞թ է չինական մոդելին։ Կառավարության օժանդակությամբ նկուղներում, ավտոտնակներում կազմակերպում էին արտադրություն։ Ամբողջ աշխարհը ողողեցին էժան բազմատեսակ, ապրանքներով։ Վաճառքի կետերում որեւէ ապրանք ուզենաս գնել, ստիպված կգնես չինականը, որովհետեւ հիմնականում այլ տեսականի չկա։ Հանձնաժողովը հաշվարկե՞լ է թե ինչ չափի գումարներ են դուրս գալիս Հայաստանից, դիմակների եւ ռեսպերատորների վաճառքից»։

Նրա խոսքով, հանձնաժողովը ռեկորդ է սահմանել. 8 ամիս էր պետք, որպեսզի պարզ լիներ դիմակը, որը կարող էր փրկել մարդկային կյանքեր։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930