Կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չի լինի: Անկախ այդ հանգամանքից, սակայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է անել հնարավոր ամեն բան երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար: Խորհրդարանում չլինել, չի նշանակում չզբաղվել քաղաքականությամբ:
Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ: