Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարին Տոնոյանը մերժել է Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը

Հունիս 22,2021 23:20

Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատել  վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Առաջարկված օրակարգում էր հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Առաջարկը մերժվել է։

Տեղեկացնում ենք նաև, որ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։

Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և  քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։

5165 շարժումը շարունակում է իր գործունեությունը նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Դրանց վերաբերյալ   տեղեկատվությունը հասանելի կդառնա մոտ ապագայում։

5165 Շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե Հայրապետյան says:

    ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԴԱՎԱՃԱՆԻ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԸ,
    Սիրելի @Կարին Տոնոյան շնորհակալություն Ձեզ, մեծ հարգանքի եք արժանի։ Դառնության ու ծանր կորստի զգացումը Ձեզ չկորացրեց, չծռեց ու չխոնարհեցրեց ազգի թշնամու առաջ։ Դուք փարատեցիք որդեկորույս մոր ցավը, փրկեցիք որդեկորույս մոր պատիվը, անունը։ Ձեր պատվաբեր մերժումը ցասումի խոսք էր, իսկական ազգային մանկավարժի վարք էր։ Մանկավարժ-մոր ազնվական քայլ, Մանկավարժ, որ իր հպարտ վարքագծով պետք է դաստիարակի Հայոց Մեծ Ազգի Մայրերին․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930