Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանն ասաց, որ ինքը եղել է «Երեւանտրանս» ՓԲԸ-ում վերջերս ու պատկերը չի գոհացրել. «Մեր տեխնիկան անմխիթար վիճակում էր: Մեր ավտոտեխնիկայի նյութական պատասխանատվությունը ո՞ւմ վրա է, ո՞ւմ կուրացիայի տակ է: Ոնց հասկացա, ոչ մեկ տեր չի խնդրին»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Հանգիստ, տեր կա, հեսա կասենք ով է տերը»:
Մարությանը նշեց, որ նոր ավտոբուսները, որ գան Երեւան, այդ տարածքը պետք է լինելու իրենց, մինչեւ հոկտեմբեր հին ավտոմեքենաների հարցը պետք է լուծվի: Հայկ Սարգսյանն էլ պատասխանեց, որ 2020-ի փետրվարից է զբաղվում Երեւան քաղաքին պատկանող ավտոմեքենաների հաշվառման հարցերով, դրանք տեղակայված են «Երեւանտրանսի» տարածքում: Պետք է դրանք գնահատվեն ու շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվի, որ կարողանան վաճառքի հանել ու օտարել: «Երքաղլույս» ՓԲԸ-ում անցած տարի 8 ավտոմեքենա դուրս ենք գրել, եւս երեքը պետք է դուրս գրվեն, դրա փոխարեն ձեռք են բերվել 4 մեքենաներ ու կապիտալ ծախսը ավելի քիչ է»:
Գալստյանը արձագանքեց. «Ես այդ տեխնիկան տեսել եմ, ցանկացած նոր տեխնիկա որ այդ պայմաններում՝ անձրեւի, արեւի տակ մնա՝ փչանալու է, նույնիսկ եթե նորն էլ ձեռք բերենք՝ փչանալու է: Ես կողմ եմ, որ ոչ թե օտարվի, այլ օտարվի այն մեքենաները, որոնք անպիտան են ու հնարավոր չի վերանորոգել: Եթե աճուրդով վաճառենք, կոպեկներով վաճառելու ենք»:
Կարդացեք նաև
Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ բոլոր մեքենաներն էլ հնարավոր է վերանորոգել, բայց տնտեսական ծախսը պետք է հաշվարկվի: Նա օրինակ բերեց, որ «Կամազ» մեքենաներ են տվել վերանորոգման, ծախսը կազմել է 10-12 մլն դրամ, այն դեպքում, երբ այդ մեքենաներից նորը կարող են ձեռք բերել 8-9 մլն դրամով»:
Նա վստահեցրեց, որ այն մեքենաները, որոնք կայանած են ՓԲԸ-ի տարածքում, նույնիսկ որպես ջարդոն օտարեն, քան թե պահեն ու դրա վրա ծախս անեն:
Մարությանն ասաց, որ անտերության այդ մեքենաները նախկինում էին մատնված, իսկ հիմա իրենք ծախս են արել ու ծածկ են քաշել, մեքենաները ոչ արեւի տակ են, ոչ էլ ձյան տակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ