«Մենք չունենք իրավական գործիքակազմ լունապարկեր կազմակերպող անձանց գործունեությունը կասեցնելու համար»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող ավագանու նիստում, հարցուպատասխանի ժամանակ ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
Նրա խոսքով, համայնքային իշխանությունը չունի գործիքակազմ բամբակ վաճառողների դեմ, փողոցային ապօրինի առեւտուր անողների դեմ:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ի պատասխան ասաց. «Կան նշանավոր վայրեր եւ պետք եղած դեպքում, այո պետք է կետային անդրադառնանք այդ վայրերին: Որովհետեւ, եթե մեկը մի տեղ դրել է կրպակ եւ մենք, ի վերջո, դա ապամոնտաժել ենք, ապա, եթե որեւէ մեկը որոշի Հանրապետության հրապարակի մեջտեղում կրպակ դնել, ապա կես վայրկյանից պետք է դա ապամոնտաժվի: Այնպես չի, որ գործիքակազմ չկա, պետք եղած դեպքում կարող ենք գտնել ելքեր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ