Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմարություն է կարծել, որ ես կառչած եմ աթոռից…Իմ հուզական փախուստով հրաժարականս պահանջողները չմնան պետականության փլատակների տակ». Արայիկ Հարությունյան

Հունիս 22,2021 20:20

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ ունեցավ ու ուղերձով հանդես եկավ:

Նա հայտարարեց. «Հիմարություն է կարծել, թե ես որեւէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե կառչած եմ աթոռից: Ամենեւին ոչ: Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջեւ: Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, որ հանկարծ իմ ժողովուրդը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ: Ես փախչող տեսակ չեմ ու մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջեւ պատրաստված ալեկոծված ծովում մնալ ու նավը չթողել առանց նավապետի»:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ այն քննադատություններին, որ նախագահականի շենքի վրա անհասկանալի պատճառներով չեն կրակել. «Փախուստի մասին, դավաճանության մասին, Ղարաբաղում մնալ-չմնալու մասին, այս շենքի հրետակոծության ու չհրետակոծության մասին: 44 օրվա մեջ 38 հատ այց ունեմ առաջնագծի ամենածանր կետերը: Ովքեր եղել են առաջնագծում, շատերը գիտեն դրա մասին: Քարվաճառից, Եղնիկներից մինչեւ Ջաբրայիլ, առաջնագծի բոլոր ուղղություններում ամեն տեղ եղել եմ: Եվ մարդ, որը մտածում է իր կյանքի մասին, երբ հրետանակոծվում էր, ԱԹՍ-ներից, ամեն ինչ շարժվող, չշարժվող, երեւացող-չերեւացող հարվածի տակ էր, 44 օրից 38 օրը եղել եմ առաջնագծում: Ասում են՝ շենքին չեն կրակել: Շենքում եղե՞լ եմ, որ կրակեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930