Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկում է կազմակերպության այցը Աղդամի, Ֆիզուլիի շրջաններ և Շուշի քաղաք կազմակերպելու հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան:
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 21-ին, որի ժամանակ Ադրբեջանը կրկին պատրաստակամություն է հայտնել ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը և կոչ է արել կազմակերպությանն արագացնել այդ գործընթացը»,- ասել է Աբդուլլաևան:
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ուղարկել «Ադրբեջանի՝ հակամարտությունից տուժած գոտիներ»:
Կարդացեք նաև
«Աշխատանքն ավարտին հասցնելու համար այս պահին սպասում ենք այդ երկու կազմակերպություններից պատասխանի»,- ասել է Աբդուլլաևան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ