Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում գործող ֆրանսիական կրթական հաստատությունները կայուն աճ են գրանցում

Հունիս 22,2021 19:45

2021 թ. Հունիսի 22-ին Մատենադարանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանի ներկայությամբ մեկնարկեց Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովը:

Դեսպանության նախաձեռնությամբ ամբողջ հանրապետությունից ֆրանսերենի շուրջ 100 ուսուցիչ` հայկական դպրոցներից և համալսարաններից, մասնավոր կենտրոններից և ասոցիատիվ կենտրոններից, համախմբվել էին` մտքեր փոխանակելու Հայաստանում ֆրանսերենի դասավանդման ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների շուրջ:

Շնորհակալություն հայտնելով Մատենադարանի տնօրեն պարոն Վահան Տեր-Ղևոնդյանին գրի և հիշատակի խորհրդանշական վայր հանդիսացող այդ վայրում Համագումարը հյուրընկալելու համար, Ֆրանսիայի դեսպանը բարձր գնահատեց ուսուցիչների՝ նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով դժվարությունների պայմաններում ուսումնական գործընթացում նրանց ցուցաբերած ստեղծագործական մոտեցման և ամենօրյա նվիրվածության համար:

Դեսպանը ողջունեց դեսպանության և Կրթության նախարարության միջև առկա համագործակցությունը` նշելով, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում այս ոլորտը կարևոր տեղ է զբաղեցնում:

Ողջունելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններով դպրոցների հաջողությունը՝ դեսպանը նշեց, որ այս ծրագրի զարգացումը դեսպանության առաջնահերթությունների թվում է: Նա ասաց, որ հաջորդ ուսումնական տարվանից, նման դասարանների ստեղծում նախատեսվում է Երևանի, Գյումրու և Հրազդանի երեք ավագ դպրոցներում և չորս նոր քոլեջներում: Նա ընդգծեց հայ երեխաների լեզուների իմացությունը՝ նշելով, որ շատ վաղ տարիքից այս երեխաներն արդեն տիրապետում են մի քանի լեզուների, նույնիսկ երեք այբուբենի:

Ժոնաթան Լաքոտը հիշեցրեց, որ դեսպանությունն աշխատում է Հայաստանում ֆրանսիական մշակութային կենտրոնի` Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման ուղղությամբ, որը տեղակայվելու է ապագա «Ազնավուր կենտրոն»-ում: Դեսպանը ողջունեց Հայաստանում գործող ֆրանսիական կրթական հաստատությունների` Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հաջողությունը և նշեց, որ վերջիններս կայուն աճ են գրանցում:

Դեսպանը նաև հարգանքի տուրք մատուցեց Մարտին Փաշայանին, ով մեզ լքեց մարտին, բայց ում օրինակը կշարունակի ոգեշնչել գալիք սերունդներին: Ֆրանսերենի ուսուցիչ Մարտին Փաշայանի կյանքը գլխիվայր էր շուռ եկել 1988 թ. դեկտեմբերի 7-ին: Այդ օրը նա կորցրել էր կնոջն ու երեխաներին, աշակերտներն, նրա դպրոցը փլուզվել էր երկրաշարժի պատճառով: Դեսպանը նշեց, որ Փաշայանը ոչ միայն վերակառուցել էր իր կյանքը, այլ նաև իր դպրոցը` Գյումրու թիվ 10 դպրոցը: Դեսպանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի և ֆրանսերենի առաջխաղացման համար իր գործունեության համար նա պատիվ ունեցավ 2020 թ. մայիսի 15-ին Մարտին Փաշայանին Գյումրիում շնորհել Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» սպայի շքանշանը:

Ժոնաթան Լաքոտը նաև շնորհակալություն հայտնեց Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տնօրեն տիկին Սյուզան Ղարամյանին ֆրանսերենի դասավանդմանը նրա 20-ամյա նվիրվածության համար: Նա ընդգծեց Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի դերը երկրում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման գործում:

Դեսպանը ուսուցիչներին հավաստիացրեց, որ դեսպանությունը ավելի քան երբևէ մնում է իրենց տրամադրության տակ:

Ողջունելով մասնակիցներին ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց լեզուների ուսուցման հայկական ուսումնական ծրագրում նոր ուսումնական պլաններն ու չափորոշիչները՝ շեշտելով, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցման որակը:

Դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն իր հերթին ներկայացրեց դեսպանության ծրագրերը ֆրանսերենի ոլորտում, նշեց, որ դեսպանատունն աշխատում է ֆրանսիացի ուսուցիչների` Ֆրանսիայում վերապատրաստման դասընթացներին հետևելու հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ: Նա ներկայացրեց ֆրանսերենի ուսուցիչների սոցիալական ցանց «Ifprofs» հարթակը, և հորդորեց ուսուցիչներին գրանցվել և ակտիվ պահել Հայաստանին նվիրված էջը (https://ifprofs.org/am):

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) ղեկավար Էմանուել Սամսոնը, որն աջակցում է ֆրանսերենի ուսուցիչների ամենամյա վերապատրաստման սեմինարին, ներկայացրեց CREFECO- ի գործունեությունն ու ծրագրերը և հրավիրեց ուսուցիչներին մասնակցելու կազմակերպության ծրագրերին:

« Դասարան » հարթակի տնօրեն Սուրեն Ալոյանը նույնպես ելույթ ունեցավ և ներկայացրեց այս հարթակում ֆրանսերենի դասընթացների ծրագիր ստեղծելու նախագիծը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930