Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդը» հրապարակված տվյալներում անճշտություններ է հայտնաբերել

Հունիս 22,2021 19:30

Այսօր՝ 2021 թ․ հունիսի 22-ին,  «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հրապարակված տվյալներում անճշտությունները շտկելու, իսկ անհրաժեշտության դեպքում սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ կատարելու հարցով։

«Անկախ դիտորդ» դաշինքը, ուսումնասիրելով ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված քվեարկության նախնական արդյունքները, նկատել է, որ մի շարք տեղամասերում քվեարկության մասնակիցների թիվը խիստ տարբերվում է անվավեր և վավեր քվեաթերթիկների գումարից․ 14 տեղամասում արձանագրված ընդհանուր գումարային տարբերությունը 2760 է։ Մեր տիրապետության տակ գտնվող արձանագրությունների քաղվածքների հիման վրա հայտնաբերել ենք, որ մուտքագրված տվյալները սխալ են, սակայն կա որոշակի օրինաչափություն․ սխալների հիմնական մասը վերաբերում է «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներին։

Մանրամասները՝ ստորև

ՀՔԱՎ հաղորդակցության թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930