«Նուրբ է ասել, թե սա քաղաքական երանգ ունի։ Քաղաքական հետապնդում է սա։ Ցավում եմ, որ հաղթողը մեծահոգություն չի դրսեւորում եւ պողպատե մանդատը նորից կօգտագործի ընտրովի արդարադատության համար»,-դատարանի դիմաց այսօր Արմեն Չարչյանին կալանավորելու քննիչի միջնորդության քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բժիշկ-վիրաբույժ Տարոն Տոնոյանը։ «Եթե նման մոտեցում պետք է լինի, ապա թող քննեն իրենց մարզպետների, փոխնախարարների, վարչության պետերի, գյուղապետերի պահվածքը, որոնք կոչ են արել պարտադրել աշխատել ՔՊ-ի համար։
Թող անեն դա եւ նաեւ այդ դեպքում արդարադատություն կլինի Չարչյան Արմենի համար։ Ժողովրդին խոստանում են օրենքի դիկտատուրա, բայց այդ դեպքում օրենքը թող բոլորի համար հավասար կիրառեն»,-հավելեց Տարոն Տոնոյանը։
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ