Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքը ճար լինի՝ մեզ քվե տված 270 000 մարդկանց կկալանավորի»․ Իշխան Սաղաթելյան

Հունիս 22,2021 19:07

«Սա այս իշխանության ձեռագիրն է։ Կյանքեր փրկած մարդուն կեղծ մեղադրանքով ուզում են ճնշել։ Եթե այս մեղադրանքը լիարժեք կիրառեն ու արդար կերպով, ապա իրենց մարզպետները պետք է ազատազրկվեն՝ այն ճնշումների համար, որոնք գործադրել են դպրոցների տնօրենների, համայնքների ղեկավարների վրա»,-դատարանի դիմաց Արմեն Չարչյանին կալանավորելու քննիչի միջնորդության քննարկման ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ Ըստ նրա՝ Արմեն Չարչյանի պես մարդուն դատարան քարշ տալը սրիկայություն է, իսկ իշխանությունն առաջիկայում բոլոր հնարավոր միջոցներով փորձելու է ճնշել այդ թվում լրագրողներին, ընդդիմախոսներին, դատարաններին։

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։ Ինչ վերաբերում է իշխանության հայտարարությանն այն մասին, թե թավիշը փոխարինելու են երկաթե մանդատով, Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հետեւյալ կարծիքը հայտնեց․ «Ձեռքը ճար լինի՝ մեզ քվե տված 270 000 մարդկանց կկալանավորի։ Դա է իր տեսակը։ Թույլ չենք տալու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930