Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Թող Կոտայքում մեկը փորձեր Ծառուկյանի համար աշխատեր այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին»

Հունիս 22,2021 18:55

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան, նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր ընտրությունների արդյունքներն ամփոփելիս ասաց. «Վայոց Ձորում իմ հարազատները վախենում են զանգել ինձ ու խոսել: Ֆիքսվում է ամեն բան: Մեկի ավտոմեքենան, եթե տվյալ շտաբից 25 մետրի վրա կանգնած է լինում, զանգում կանչում են, թե ինչի՞ է մեքենան այնտեղ կանգնած: Հազար տարվա մտերիմները վախենում են մոտենալ միմյանց: Կոտայքում թող մեկը Գագիկ Ծառուկյանի համար աշխատեր ինչպես առաջներում: Ի՞նչ կլիներ նրա հետ: Վախեցել են մոտենալ եւ բարեւ տալ: Այդպես էր բոլոր ընդդիմախոսների հանդեպ: Այս պայմաններում ի՞նչ ընտրության մասին է խոսքը:

Նա հինգ տոկոսից ավելի վստահություն չունի: Սա մեկ մարդուց եւ մազից կախված իշխանություն է, որը կարող է ամեն պահ պայթել, անգամ մինչեւ մանդատ ստանալը: Ի՞նչ 53 տոկոսի մասին է խոսքը: Անգամ այս պայմաններում նրա թեկնածությանը կողմ քվեարկել է մոտ 27 տոկոսը: Մարդիկ, որ չեն գնացել քվեարկության, դա ի՞նչ վերաբերմունք է նշանակում: Փաթեթի մեջ չկար չէ՞ «դեմ եմ բոլորին» քվեաթերթիկ: Հետեւաբար, մարդիկ իրենց այս վերաբերմունքը ինչպե՞ս են արտահայտել: Պարզ չէ՞, որ քվեարկությանը չմասնակցելով: Եվ այդ բոլորի մեջ նաեւ ինքն է մտնում չէ՞: Գնացածների կեսն իրեն չի  ընտրել՝ ընտրել է ուրիշ քաղաքական ուժերի: Քվեարկության մասնակիցների մասով նույնիսկ իրեն ձայն տվածների թիվը 2018-ից հետո պակասել է 200 հազարով:

Անգամ նրա օգտին քվեարկածներին, որոնց պայմանականորեն անվանում են զոմբի, մի համարեք, որ վստահում են: Բավական է Հ1-ով մի երկու փաստագրական ֆիլմ ցույց տան, ամբողջ տպավորությունը կփոխվի,  ընդհանրապես նրա մասին ոչ ոք չի մտածի: Ընդհակառակը, բացասական կարտահայտվեն: Նրան կողմ քվեարկողների մեծ մասը հեռավոր մարզերի ու գյուղերի բնակիչներն են, որոնք միայն Հ1 են կարողանում դիտել եւ իրական  տեղեկատվության պակաս ունեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930