Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Իշխանազավթում է տեղի ունեցել, որն, ըստ էության, ընտրության հետ ոչ մի կապ չունի»

Հունիս 22,2021 17:46

Այսօր «Հայելի» ակումբում ամփոփելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան եւ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն ասաց. «Այն, ինչ տեղի է ունեցել հունիսի 20-ին Հայաստանում, ապօրինի կերպով իշխանազավթման տրամաբանական ավարտն է: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվել է հանցավոր իշխանական խումբ: Իշխանազավթում է տեղի ունեցել, որն ըստ էության, ընտրության հետ ոչ մի կապ չունի:

Որպեսզի իմ ասածները չդիտարկեք որպես քաղաքական մեկնաբանություն, համոզվեք դրանց ճշմարտացիության մեջ, ուղղակի նայեք իրադարձությունները ինչ զարգացում ունեցան եւ ինչպես էր դա ժամանակին նկարագրում Նիկոլ Փաշինյանը: Գրեթե շեղումներ գոյություն չունեն: Հնարավոր չէ՝ հասարակական հարաբերությունների զարգացումները որոշակի ժամանակաշրջանում ընթանան այնպես, որ չտարբերվեն մեկ մարդու նկարագրած սցենարից:

Ընտրությունը սոսկ քվեաթերթիկները չեն: Ընտրությունը միջոցառումների, իրադարձությունների համալիր է: Հնարավոր չէ դու գնաս ընտրության՝ փոխելով օրենսգիրքը մեկ ամիս առաջ, ընդ որում, փոխես ամբողջ ընտրական համակարգը: Այսինքն, ռեյտինգային համամասնական ընտրական համակարգից անցնես փակ ցուցակներով համամասնական ընտրական համակարգի: Ցանկացած նորմալ երկրում այդ կարգի փոփոխությունները պետք է նախորդեին ընտրությանը առնվազն մեկ տարի առաջ:

Ի՞նչ է նշանակում ընտրություն, երբ ընտրությունից մի քանի օր առաջ քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվում եւ ավելացվում է քրեական պատիժ, ազատազրկում սահմանող մի, այսպես կոչված, հանցատեսակ, որը կոչվում է «քարոզչության խոչընդոտելը»՝ առանց բացատրելու, մեկնաբանելու, թե որ գործողություններն են, որոնք կարող են դիտարկվել որպես քարոզչության խոչընդոտում: Եվ պարզվում է, որ տարեց, միջինից բարձր տարիքի մի կին ասում է՝ դու դավաճան ես, կամ մի երիտասարդ ասում է՝ դու հողատու ես, սրիկա ես, դա համարվում է քարոզչության խոչընդոտում եւ անմիջապես ձերբակալվում է, իսկ երբ թիվ մեկ իշխանավորը մուրճը ձեռքին ասում է մուրճով կտամ գլուխներդ կկոտրեմ, ոչինչ չի նշանակում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930