Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջափնյակի բնակիչները շարունակում են ապրել զինված բանդայի հարևանությամբ, իսկ կրպակները շարունակում են տեղադրվել ամեն գիշեր»

Հունիս 22,2021 17:42

Վերջին մեկ ամսում Աջափնյակի Հալաբյան-Ֆուչիկ-Մարգարյան-Էստոնական-Շինարարներ փողոցներում հայտնվել է ավելի քան 20 նույնատիպ ապօրինի շինություն։ Դրանք տեղադրվում են միայն գիշերը՝ նախ բետոնե հիմքն է դրվում, հետո կարկասն ու ապակե դռները, տանիքը, հետո քարե պատերը, իսկ հետո՝ վարձակալությամբ տալու մասին հայտարարությունը։

Այսօր ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ այս ապօրինություններն իրականացվում են զինված բանդայի կողմից, որոնց վտանգել են քաղաքապետարանի աշխատակիցների կյանքը։

Միևնույն ժամանակ, փաստորեն, Աջափնյակի բնակիչներս, շարունակում ենք ապրել զինված բանդայի հարևանությամբ, իսկ կրպակները շարունակում են տեղադրվել ամեն գիշեր։

Մասնավորապես, հունիսի 20-21 գիշերվա ընթացքում նույնատիպ շինություններ են տեղադրվել Հալաբյան 34 և 25 հասցեների դիմաց՝ փակելով բնակիչների տեսարանը, գրավելով հանրային կանաչ տարածքը։ Ավելի վաղ մեկ գիշերվա ընթացքում նույնատիպ շինություններ են տեղադրվել Հալաբյան 51, 53, 26 հասցեների դիմաց, վերջինը մեկ անգամ հեռացվել է ոստիկանության կողմից, սակայն հաջորդ գիշեր նորից տեղադրվել և ամրակայվել է։

Նույնատիպ շինություններ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղադրվել են նաև, Ֆուչիկ-Մարգարյան խաչմերուկի մոտ՝ Մարգարյան 11, 12, 15, 17 հասցեների դիմաց, Հանրապետական հիվանդանոցի կողքին՝ կանաչ տարածքի և ծառերի հաշվին, Էստոնական 2, Էստոնական-Շինարարներ խաչմերուկում, հիմքեր կան ասելու, որ նախատեսվում են նաև Հալաբյան 23, 41 հասցեների մոտ։ Մարգարյան 14-ում հանրային տրանսպորտի կանգառը վերածում են կրպակի, արդեն առկա են ծածկն ու պատերը։ Որոշ կառույցների տեղում եղել են ծառեր, որոնք կարելի է տեսնել հին լուսանկարների հետ համեմատելիս։

Քանի որ մյուս փողոցներում արդեն առկա է խայտաբղետ կառուցապատում, կրպակների հայտնվելն ամենացայտունը երևում է Հալաբյան փողոցում (տեսեք տեսանյութում)։

Անհասկանալի են ոստիկանության անգործության պատճառները՝ ինչու այս փողոցներում չեն իրականացնում հերթապահություն ու չեն կանխում նոր կառույցների տեղադրում գիշերով, ինչո՞ւ քաղաքապետարանը չի հեռացնում կրպակները և ինչպե՞ս են նախատեսում քաղաքացուն վերադարձնել իր հանրային տարածքը։

Սեդա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աջափնյակի բնակիչ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930