Այսօր Երեւանի ավագանին 1 դեմ ձայնով որոշում կայացրեց «Երեւանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ը վերանվանել «Երեւանի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան «Ավիամոդելավորման դպրոց» ՀՈԱԿ-ի։
Հարցը ներկայացրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը: «Ավիամոդելավորումը ե՛ւ որպես մարզաձեւ ե՛ւ որպես առանձնահատուկ ոլորտ պետության, համայնքի համար, անհրաժեշտություն ունի զարգացման ու տարածման ինչպես մանուկների ու պատանիների, այնպես էլ՝ երիտասարդների ու ավագ սերնդի շրջանում: Ավիամոդելավորման՝ նաեւ որպես մարզաձեւի, տեսակների զարգացման, կազմակերպման անհրաժեշտության նպատակով հիմնադրվում է համայնքային մասնագիտացված կազմակերպություն»,-ասաց պարոն Անտոնյանը: Ըստ նրա, դպրոցի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել նաեւ անօդաչու թռչող սարքերի եւ ռոբոտաշինության լաբորատորիա։
Որոշումն ընդունվեց 34 «կողմ», 1 «դեմ» եւ 0 «ձեռնպահ» ձայներով։
Դպրոցը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ