Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիմորդները քննություն հանձնեցին Հայոց պատմությունից եւ ֆիզիկայից

Հունիս 22,2021 15:39

Հունիսի 22-ին անցկացվել են Հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաներից միասնական քննություններ` Հայաստանի Հանրապետության 23 քննական կենտրոններում, որից 8-ը՝ Երևանում, 15-ը՝ մարզերում։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, հունիսի 22-ին միասնական քննության է մասնակցել 2759 դիմորդ, որից ըստ առարկաների՝ Հայոց պատմություն՝ 1377, ֆիզիկա ՝ 1382:

Մարզերում հունիսի 22-ին միասնական քննություններին մասնակցել է 1771 դիմորդ, որից ըստ առարկաների՝ Հայոց պատմություն՝ 895, ֆիզիկա՝ 876: Երևանում հունիսի 22-ին միասնական քննությունների մասնակցել է 988 դիմորդ, որից Հայոց պատմություն՝ 482, ֆիզիկա ՝ 506 դիմորդ:

Խաչանուշ Գրիգորյանը հավելեց, որ Հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաների քննությանը հատկացված է եղել 3-ական ժամ, քննության ավարտից հետո թեստերի ճիշտ պատասխանները տեղադրվել են atc.am կայքում, այնպես որ՝ դիմորդն իր պատասխանի ձեւաթղթով քննասենյակից դուրս գալուց հետո կարող է համեմատել եւ պատկերացում կազմել իր միավորի մասին:

Քննության գնահատականները հայտնի կդառնան հունիսի 27-ին, իսկ հաջորդ օրը` հունիսի 28-ին մինչեւ 18:00-ն դիմորդները կարող են բողոքարկել դրանք` դիմում գրելով նույն քննական կենտրոնում, որտեղ հանձնել են տվյալ առարկայի քննությունը:

Հիշեցնենք, որ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասել էր, որ առաջին անգամ ֆիզիկա հանձնողների թիվն ավելի շատ է, քան կենսաբանություն առարկայինը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930