Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք քաղաքական առեւտրականներ չենք». Ռոբերտ Քոչարյան

Հունիս 22,2021 15:09

«Որեւէ նման հանդիպում չի եղել, որեւէ քաղաքական առեւտուր ուղղակի ոչ մեկի հետ հնարավոր չէ: Մենք քաղաքական առեւտրականներ չենք, ի տարբերություն շատերի»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ տեղեկություններ կան, որ ընտրությունների օրը ուշ երեկոյան, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել. ի՞նչ հանդիպումների մասին է խոսքը, արդյոք քաղաքական առեւտրի հետեւա՞նք են ընտրությունների արդյունքները:

Հաջորդ հարցին՝ քարոզարշավը կառուցել էիք եւ Դուք էլ քանիցս հայտարարեցիք, որ դա հավելյալ հնարավորություն է՝ առկա խնդիրները գույքագրելու, դրանց ծանոթանալու, որպեսզի ամսի 21-ից՝ իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո, զբաղվեք դրանց լուծմամբ. ինչի՞ վրա էր հիմնված այդ համոզմունքը, Ձեզ սխա՞լ տեղեկատվություն էր տրամադրվել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ հարցը սխալ տեղեկատվություն մատուցելու մեջ չէ եւ հավելեց, որ քարոզարշավի ժամանակ բավական հետաքրքիր եւ լայնածավալ տեղեկատվություն է ստացել, բայց քանի որ իշխանությունը ձեւավորել է ՔՊ-ն, լուծումները պետք է տան իրենք:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ տվյալներ ունեն՝ ուժային կառույցներում, այդ թվում նաեւ ընտրությունների օրը, բավական լուրջ գումարներ են բաժանվել՝ պարգեւավճարների տեսքով: Ասաց, որ հրապարակային եւ օրինական թղթերով բացահայտելու են այդ ամենը՝ խորհրդարանում. «ԱԱԾ-ում մեծ գումարների պարգեւավճարներ են ստացել՝ ամբողջ սպայական կազմը: Ես դեմ չեմ, որ իրենք ստանան, բայց կարելի էր դա տալ ընտրություններից հետո: Մի քանի օր գոնե սպասել եւ դա չկապել ընտրական գործընթացների հետ»:

Պատասխանելով հարցին՝ չի՞ կարծում, որ ընտրությունների արդյունքները ավելի տպավորիչ կլինեին, եթե ինքն ընդուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը եւ երեք նախագահների գլխավորած ուժերը միասին մասնակցեին ընտրություններին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր գնահատմամբ, այդ դեպքում «նախկինների» գործոնը շատ ավելի արտահայտված կլիներ, ինչը առավել վատ արդյունքի կհանգեցներ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930