«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը 10-ից ավելի ընտրատեղամասերի տարածքային ընտրական հանձնաժողովներին վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել։
Կուսակցության լիազոր ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանն Aravot.am-ին հայտնեց․ «Տեղամաս կա, որտեղ քվեարկել է մեր թեկնածուն, սակայն զրո ձայն է արձանագրվել։ Մյուս տեղամասերի դեպքում մեր ընտրողներն են ահազանգել, որ քվեարկել են մեր օգտին, բայց արձանագրվել է զրո ձայն։ Կոնկրետ թիվ կդժվարանամ ասել, որովհետեւ մոտ 11-12 տեղամասի մասին է խոսքը, եւ, ենթադրաբար, գուցե հիսունից ավելի քվեի մասին է խոսքը։ Դրանք այն տեղամասերն են, որոնց վերաբերյալ քաղաքացիներն են ասել, սակայն, կարծում եմ՝ էլի կան տեղամասեր, որտեղ նման խնդիր է եղել․ արդյունքին չենք տիրապետում»։
Հովսեփ Ղազարյանը նշեց, որ որոշ դեպքերում էլ ընտրողին չեն տրամադրել իրենց կուսակցության քվեաթերթիկը, իսկ նման դեպքերից մեկով քրեական վարույթ է իրականացվում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ